մայրենի


Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր, Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.
 Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր, Ծածկվում էր տատիս հին շալով:
 Ես հանում էի մեր հին գզրոցից Գույնզգույն լաթեր ու սրմա, Զարդարում էի պոչից մինչև վիզ:
 Ու տանում դաշտերը նրան: Չալոն քայլում էր պչրուհու նման, Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ, Մռռում էր հպարտ, հաճույքից: Տուն էի բերում մութ
փողոցներով, Շների աչքերից անտես. Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն Ու ծածկում սար ու դաշտեր:

1.Չալ-Չալ-խատուտիկ
Պչրուհի-թագուհի
Լաթեր-կտոր
2.
Չալոն գեղեցիկ աչքեր ուներ:Նա շատ չարաճճի էր, ոտքերի վրա էր բարձրանում ու աչքեր փակում: Չալոն մռռում էր, ու պոչը շարժում:
3.
Իմ սիրած կենդանին շունն է:Շունը շատ հավատարիմ է իր տիրջը:Երբ դժվար իրավիճակում ես հայտնվում,շունը տիրոջը մենակ չի թողնում:Շունը զգում է վտանգը:Շները մեր պահապաններն են,նրանք հսկում են մեզ և մեր  տունը:Կան նաև սահմանապահ շներ, որոնք  օրնիբուն  մեզ հսկում են:Երբ մի անծանոթ ուզում  է բակ մտնել,շունը այնպիսի բարձր հաչոցներ է հանում, որ վախենան ու մոտ չգան:Շները սիրում են երեխաներին,նաև զգում են, թե ով է իրենցից վախում:

4.

Իմ սիրելի շունը:Ես այսպիսի վերնագիր ընտրեցի որովհետև շան մասին էր պատմում այս բանաստեղծությունը:Ես կապ գտա բանաստեղծության ու իմ դրված վերնագրին: 







Գուրգեն Մահարի

Դու մի նուրբ աղջիկ ես,

Դու մի նուրբ աղջիկ ես,
Դու մի սև վերջալույս,
Ես քո դեմ կապույտ կայմ,
Նրբաթև, միգասույզ...

Մի օր երբ կլռեն ծովերը մշտարթուն,
Ծղրիդները կերգեն պատերազմ ու արտում,
Մի օր, երբ լեռներում արևը կքնի,
Ծերացած լուսինը մահվան ծովը կընկնի,

Կապույտ կայմը հագնած
Կկորչի մթնասույզ,
Դու սառա'ծ կմնաս,
Դու մի սև՝ վերջալույս...

***

Մթնշաղի կապույտ թևն՝ արևի ոսկին,
Ձորում՝ ջրերը հնչուն, շրշյունը հասկի,

Եվ ուղինե՜րը ճերմակ, ուղիներն անծայր,
Քո' կարոտը երգեցին, բայց դու չդարձար:

Ա'խ, իրիկվա մշուշում քեզ որոնեցի,
Կիսալուսինն էր կանգնել, արծաթե խեցի:

Միգում տխուր մի թրչուն ասաց՝ նա չկա',
Տարավ նրան քաղաքի ալիքը ագահ...

Զո՜ւր է գերել քո հոգին արևի ոսկին,
Զո՜ւր ես լսել հասկերին, հասկերի խոսքին:

  • 1921թ.

ԼՈՒՍԱՆՈՏ ՍԵՐ

Կհանդիպեմ քեզ դժգոհ,
Ցանկությամբ հրկեզ,
Կսուզվեմ քո աչքերում,
Կբարևեմ քեզ.
Մենք միասին կնստենք
Պատուհանում բաց,
Մեկ մեկու դեմ մութ ու նենգ,
Մեկ մեկով արբած:

...Ու ժամերը կհնչեն
Գիշերվա կեսին,
Կծխեմ ու կփչեմ
Լուսնի երեսին...

«ՄՐԳԱՀԱՍ» ժողովածու

  • 1926թ.

ՕՐՈՐ, ՕՐՈՐ...

Արևավոր,արևավոր իմ սերերին,

Իմ հույզերին արևավո'ր ու նո'ր, ու նո'ր
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենու'ն լայնասաղարթ, օրո'ր, օրո'ր,
Օրոր, օրոր:

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,
Օրոր, քնքուշ իմ աքասի', օրոր, մորի՜,
Օրո'ր սարին, հանդին, արտին, օրո'ր մարդուն,
Օրոր, օրոր:

Շամբուտներին ու ամպերին մութ ու անձրև,
Անտառներին, արոտներին քամուն, քարին,
Օրո'ր սրտին իմ՝ արտի պե'ս անձրևածեծ,
Օրո'ր սրտին՝ վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:

Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր, սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր:

ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ


Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրամա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ հաճույքից:


Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն Ու ծածկում սար ու դաշտեր:
Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամփին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց... Շուրջս մեռնում եր վերջին աշունը, Չմնաց ինձ ո'չ մի ընկեր...

Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխույժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի,
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն եր հասնում:

Նստեցինք մենք թավ որթնատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե'ր իմ, սե'ր իմ...-ինձ հառել էին Բիբերը նրա մլարուն.
-Չալո'ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել կորած ընկե'րս.
Քեզ չեմ մոռացել, իմ շո'ւն....
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Օրերի հեռվում նրա հաչոցը
Հնչում է կարծես լալով...
Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո...

  • 1933թ.

ՆՈՒՅՆ ԿԱՐՈՏՈՎ

Սիրելի Ակսելին

Նույն կարոտով ես նայում
Միչև հիմա իմ աչքին,
Ու իմ աչքերը հենց քո
Կարոտներից սևացան,
Հավատացի ես մի օր
Քո անմարմին երազին,
Սև' ցելերի սերմացան,
Սև ցելերի սերմնացան:

Սև' ցելերի սերմնացան,
Հավատում եմ և' հիմա՝
Քո ցելերը սևասև
Մի օր ոսկի կդառնան,
Քո ցելերից երեկվա
Միայն հուշեր կմնան,
Եվ այդ հուշը կհագնի,
Ա՜խ, այդ հուշն էլ կհագնի
Սև ցելերից բարձրացած,
Կանաչներ գարնան...

Ու կմնա իմ հոգում,
Իմ սեղանին, իմ երգում
Մեր առաջին սիրո պես
Քո կարոտը հերարձակ,
Կնայեմ քո աչքերին
Ժպիտով ու աներկյուղ,
Սև՜ ցելերի սերմնսցան,
Սև՜ ցելերի սերմնացան...:

ՇՈՒՆԸ

Երեկ հաչում էր նորից հնամենի մեր բակում
Տխրության շունը,
Ու հաչոցով ասես նա իմ տան դռներն էր թակում:

Ստվերի պես ստվերիս հետևել է նա համառ՝
Տխրության շունը,
Նրան նետել եմ երգի թաց ոսկորներ անհամար:

Հոգնա՜ծ էր նա, նվաղուն, լքվա՜ծ էր նա, անոթի՜-
Տխրության շունը,
Ու հաչում էր նա ասես քաղցի այրող ամոթից:

Ողջ գիշերը նա հաչեց և' նվաց
Տխրության շունը,
Ասես դաժան երկունքի ցավով էր նա բռնված:

...Առավոտյան արևը ծեծեց դուռ ու թթենի,
Ու վեր կացա ես,
Գրասեղանից նայեցի նոր երգիս մտերիմ:

Ու ընկել էր իմ սեմին անշնչացած,անկենդան
Տխրության շունը,
Աչքերը փակ, վայրենի, անօթևան ու հերթափ...

-Տարեք նրան,-ասացի,-չկա' այլևս, չի' հաչի
Տխրության շունը,
Տարե՜ք, թաղեք, թող հողմը նրա վրա շառաչի:


ՊՈԵՏ
Մորս
Մի ջինջ գիշեր է եղել,
Մի ջինջ գիշեր,
Մայրս՝ ջահել մի եղեգ,
Հայրս՝ ուժեղ:
Բարդիներն են երգել
Ջրերի մոտ,
Ամեն ինչ խորն է եղել
Ամեն ինչ հորդ:
Ու իմ մորըս հուզել է
Բարդիների երգը,
Իսկ դաշտերում փիրուզե
Ծղրիդներն են երգել…
Ախ, ծղրիդնե՛ր շատախոս՝
Լուսնկայի հետ,–
Ծնվեցի ձեր պատճառով
Այսպես պոետ…




Համո Սահյանի  բանաստեղծոիթյունները
                                                             
margarith.wordpress.com


Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը  հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից  նայում:

ԱՆՁՐԵՎ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, –
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:


Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:



ՊԱՊԸ
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:




Իմ պապը ծեր էր
 Պապը շատ ծեր էրՆրա աչքերը շատ փոքրիկ էին, քիթը կորնթարթ էրիսկ շրթունքները` հաստ: Պապը երբ ժպտում էր, իր  ոսկի ատամները երևում էինՆրա գլխին կար գլխարկ, իսկ գլխարկի տակից երևում էին նրա քրտնած մազերըՀագնում  էր քրքրված տաաբատհնամաշ շապիկ և կոշիկները պատռված էին:






Գարնանային շարադրություն

Իմ գարունը շատ գեղեցիկ է,բարի,ուրախ և ամենակարևորը թիթիզ:Իմ գարնանը ծաղիկները միայն վառ գույներով են բացվում:Մարդիկ իմ գարնանը որախ են:Շատ թռչուններ ծլվլում են իմ պատուհանի տակ:Ծառերը ավելի հաճախ են ծաղկում:Իմ գարունը ծաղկում է անդադար;Ամենուր գարուն է:







Եղիշե չարենցի բանաստեղծություններ


Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝   դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկված դողում է իմ շունը,
Փարվել է ոտքերիս՝մենակ է, տխուր է:
Աչքերը լացակումած, քաղցած են ու խորը:
Աչքերը աչքերիս ասում են՝ աշո՜ւն է…
Աշո՜ւն է, օ՜, շո՝ւն իմ, աշո՜ւն է, աշո՜ւն է,
Գգվի՝ր, փաթաթվի՝ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի՝ է գայլի պես աշունը,
Աշունը մշո՜ւշ է, մորմո՜ք է ու մահ…




Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։















Հյուրի անունից



Ես երեկ գնացել էի իմ ընկերոջ տուն:Իմ ընկերը ինձ զբաղեցնելու համար  անհնդատ իր խելացիության ու  ճարպկության մասին էր պատմում:Ես արդեն հոգնել էի ու բարկանալով ասացի, թե  իրեն կարող եմ ծարավ տանել ծովը ու հետ բերել ,չհավատաց:Գնացինք ծովի մոտ հենց որ ընկերս մոտեցավ,որ ջուր խմի ես այդ խահին նրան խանգարելով ասացի.-Վա~յ  մոռացանք վկա բերենք արի ետ գնանաք:Հենց որ հասանք տուն նա հարցրեց,թե ում տանենք վկա:Ես ծիծաղելով ասացի.- այ խելոք ես քեզ արդեն ծովից ծարավ ետ եմ բերերել:






Քաջ նազարը


Քաջ նազարը շատ վախկոտ մարդ էր:Նա  շատ նազար էր,իր կնոջ փեշի տակից դուրս չէր գալիս,բայց արի ու տես,որ բախտավոր էր:Մի գլուխ գովան մարդ:Ինձ թվում է որ լավ կլինի որ գլուխ գովելուց առաջ փաստեր հավաքես ու նոր ինչքան ուզում ես գլուխ գովաս: 









Ծով է իմ վիշտն, անափ ու խոր
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:











Ե՛տ եկե՜ք                                       
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրերխի՛նդ ու սե՛ր
,Դարձե՜քիրար հետ եկե՜ք:


Թռչունների հյուրանոցը
Թռչունների հյուրանոցը գտնվում է թռչունների փողոցում:Չկա մեկը  որ չիմանա  հյուրանոցի տեղը, որովհետև  բոլորն էլ  հանգստացել  են այս հյուրանոցում:Հյուրանոցի  դուռը  բացում է մի ծեր  թռչուն  ու  երգելով  ներս հրավիրում: Իսկ  ներսում  կարծես  մի  ամբողջ թռչնախումբ է աշխատում: Հյուրանոցի ամեն  մի անկյունից լսվում է թռչունների ուրախ դայլայլը:Նրանք այնքան անուշ են երգում , որ դու  էլ  ես միանում  նրանց  երգին:                

                                           





  Իմ բարի, բարի  օրը


Բարի   է  լինում  իմ օրը,երբ ես արթնանում եմ և ասում.բարի առավոտ,բարի լույս,բարի օր :Դրսում  բոլորին բարևում եմ և բարի օր մաղթում:Դպրոց եմ գալիս իմ բարի, բարի ուսուցիչներին  բարի օր եմ ասում:Նրանք էլ  բարի,բարի ժպիտով ասում են  բարի օր Լիա  ջան:իմ ընկերներին եմ տեսնում ու բարի օր եմ մաղթում:Ու բարի,բարի օրը սկսվում է:Սկսվում է բարի,բարի գործերի սկիզբը:Իսկ երբ ես ավարտում եմ իմ   բարի սկսած օրը,ինձ է դիմավորում իմ բարի,բարի մայրիկը:

Հովհանես Թումանյանի բանաստեղծություններ 


Պատրանք                                      

Վեր է կացել են սարում
Մեր Չալիկը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից:
Զրնգում են  նրանք  խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ  թվում է թե կգան...
Զուր...վաղուց են, ախ նրանք
Մեր սարերից գնացել.
Էն  զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել:
  
 ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։


Վահան Տերյան բանաստեղծություններ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…






                                                                      
 Գարուն է
                                                              
Երբ գալիս է գարունը,թռչունները ավելի բարձր են թռչում: Մարդիկ ավելի ջերմ են իրար հետ լինում,ու բոլորը իրար բարություն են նվիրում:Կարծես թե գարնանը մարդիկ վերածնվում են, և ձմեռվանից հետո մարդիկ իրար ավելի ջերմ են բարևում:Կարծես թե բոլորը ուրախ են:Միշտ էլ լավ է երբ գարուն է:Արևի շողի տակ բոլորը փայլուն են:




  Վարդան   Մամիկոնյան
Ամեն մի  ժողովուրդ ունի իր հերոսը իսկ մեր հերոսներից էլ մեկը Վարդան Մամիկոնյանն է:
Վարդան Մամիկոնյանը   Սահակ պարթևի թոռն էր, և լավ կրթություն էր ստացել:Պարսիկները տեսան որ  կարճ ժամանակում  ստեղծվեց հայոց գիրը, գրվեց մեր ժողովրդի պատմությունը,ստեղծվեցին  փիլիսոփայական  երկեր,թարքմանվեցին օտար հեղինակների գործեր :Պարսիկները հասկանում են որ  հայերը լավ  մշակույթ ունեն  որոշում են որ հայերին պարտադրել  իրենց կրոնն ու  լեզուն:
451 թ.  Մայիս ամսին սկսվում է  կռիվ:Մայիսի  26-ի առավոտյան սկսվեց  Ավարայրի Ճակատամարտը:Ճակատամարտի ղեկավարը Վարդան Մամիկոնյանն էր:Նա զորքին  ոգևորելով  ասում էր  կամ  հաղթություն կամ մահ:Ճակատամարտում  ընկան  1036  հայեր     և       սպանվեցին  3544  պարսիկներ:Վարդան Մամիկոնյանը  զոհվեց  թշնամու նիզակներից: Դարեր շարունակ Վարդան Մամիկոնյանի օրինակը  մեզ  ոգեշնչել  է:  Երևանում  օղակազև  զբոսայգում  է  մեծ հայրենասերի  արձանը,սուրը բարձացրած  իր ժողովրդի թշնամիների  վրա:Ես այսօր  եղել եմ  Վարդան Մամիկոնյանի  այգում  և  նորից   ու նորից  համոզվել եմ  նրա  ուժով:









       Ես կարողանում եմ  տեքստեր կարդալ, պատմել,նկարագրել,պատճառաբանել,

Բնութագրել,արդարացնել կամ մեղադրել հերոսին:Ես կարողանում եմ հատվածները վերնագրել,առանձնացնել մասերի:Կազմում եմ համառոտ կամ ընդարձակ նախադասություններ: Պատմություններ եմ հորինում,վերնագրում: Կարողանում եմ բացատրել փոխաբերությունները, մակդիրները:Ես կարողանում եմ նյութեր պատրաստել, չեմ վախենում  ձայնագրիչից, ֆոտոխցիկից  հանգիստ օգտագործում եմ:Հարցազրույցներ եմ վարում որտեղ պատահի:Կարողանում եմ պահը չկորցնել  և հետաքրքիր նկարներ անել:Կարողանում եմ ձայնագրվել  և  ռադիոյի համար լավ նյութեր  կազմել: Կարող եմ նոր դպրոցի կայքում  նյութ թողարկել: 

Комментариев нет:

Отправить комментарий