բնագիտություն




Գետերի նշանակությունը: Գետերր մեր մոլորակի արյունատար ա­նոթներն են: Պատահական չէ, որ դեռ վաղ ժամանակներից բոլոր բնակավայրերր մարդիկ կառուցել են գետերի ափերին, որ այդ գետերի քաղցրա­համ ջրերն օգտագործեն իրենց կարիքների համար: Աշխարհի գրեթե բո­լոր խոշոր քաղաքներր գտնվում են գետերի ափերին:
Գետերի ջուրն օգտագործվում է խմելու ե կենցաղային նպատակնե­րով, ոռոգման համար, արդյունաբերության մեջ, գետերր նաև հազարամ­յակներ շարունակ ձկնային սննդով են ապահովել մարդուն, եղել են նաև տրանսպորտային միջոց՝ նավարկության և բևռների տեղափոխման հա­մար: Վերջապես՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էլեկտրաէներգիա ստանալու համար: Օրինակ՝ Հրազդան և Որոտան գետերի վրա կառուցվել է էլեկտրակայանների համակարգ:
Գետերի ջուրն օգտագործելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կարգավորել գետերի հոսքրև այդ նպատակով գետի հունում կառուցում են ջրամբարներ:
Գետերի ջուրն օգտագործելու համար, նախ՝ անհրաժեշտ է որոշել, թե գետում ինչքա՞ն ջուր կա, արդյոք բավարարո՞ւմ է օրեցօր աճող պահանջ- ներր: Այդ նպատակով պետք է կարողանալ հաշվել գետով անցնող ջրի ծավալր:
Ջրի այն ծավալր, որր գետի լայնական կտրվածքով անցնում է մեկ վայրկյանում, կոչվում է գետի ծախս: Աշխարհում գետի ջրի ամենամեծ ծախսն ունի Ամազոնր, որի լայնական կտրվածքով 1 վայրկյանում անցնում է 173000 խոր. մետր ջուր: Մեր երկրի գետերի ծախսր բավականին փոքր է: Բացի ջրի ծախսից՝ անհրաժեշտ է լինում նաև հաշվել, թե տարվա րն­թացքում որքան ջուր է հոսել-անցել գետով:
Տարվա րնթացքում գետի լայնական կտրվածքով անցած ջրի ծավալր կոչվում է գետի ջրի տարեկան հոսք:
Գետի ջրի տարեկան հոսքր չափվում է խորանարդ մետրով:
Լճերի նշանակությունըԼճերր նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Հատկապես քաղցրահամ լճերի ջուրր պիտանի է կենցա­ղում և ոռոգման նպատակով օգտագործելու համար, իսկ աղի լճերից արդ­յունահանում են կերակրի և այլ տեսակի աղեր:
Շատ լճեր օգտագործվում են ձկնաբուծության և ձկնորսության նպա­տակով: Մեծ լճերր ծառայում են նաև նավարկության համար՝ դրանցով տեղափոխում են բեռներ ու մարդկանց:
Լեռնային գեղատեսիլ լճերր ծառայում են տուրիզմի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Օրինակ՝ Սևանա լիճը Հայաստանի կարևորագույն հանգստավայրն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում ամառվա շոգին:
Լեռնային լճերր հարուստ են նաե էներգետիկ պաշարներով, եթե լճից գետ է սկիզբ առնում: Այս առումով շատ տիպիկ է Սևանա լիճր, որից դուրս եկող Հրազդան գետի վրա կառուցված է վեց ջրաէլեկտրակայան:
Լճերր, ունենալով այսպիսի կարևոր նշանակություն, այսօր պահպա­նության խիստ կարիք ունեն: Բազմաթիվ լճային ավազաններում, որտեղ բնակչությունր խիտ էև մարդու տնտեսական գործունեությունր մեծ է, ջու­րն զգալի չափով աղտոտված է, իսկ առանձին դեպքերում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
Աշխարհի շատ երկրներում հատուկ միջոցառումներ են իրագործվում լճերի մաքրությունր պահպանելու համար: Մեր երկրում նույնպես հսկայա­կան աշխատանքներ են տարվում Սևանա լճի մակարդակի բարձրացման և ճահճացման վտանգի կանխման համար:
Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր գետերը ե գեղատեսիլ Սևանը:





Ես  կարող եմ

Ես կարողանում եմ արշավել,կշեռքից,կողմնացույցից և  ջերմաչափից օգտվել:Խնամել բույսերին և կենդանիներին:Կարող եմ արագ կողմնորոշվել,փորձեր անել,կարող եմ երկրաշարժից պաշտպանվել: Կարող եմ քարտեզ գծել,քննարկել և  պատմել  տարբեր առասպելներ:Կարողանում եմ  գլոբուսից օգտվել,որոշել քամու ուղղությունը:Կարողանում եմ ուրիշ նյութերից  այլ նյութեր պատրաստել: Կարողանում եմ որոշել  թե քամու ուշ գնությունը քանի մետր է:Կարողանում եմ հատակագիծ կազմել: Թթվի լուծույթ պատրաստել ,թթու դնել:Կարող եմ տարբեր Չափումներ կատարել: Կարողանում եմ սար բարձրանալ,խնայել էլեկտրաեներգյան և ջուրը,օգտվել  ջրաչափից:Կարողանում եմ տարբերել նյութը մարմնից: 




Комментариев нет:

Отправить комментарий